LIANA ARAKELYAN’S ICONS ART GALLERY
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ / HOME PAGE | REG | Вход | Среда | 16.01.2019 | 17:35 | ԲԱՐԵՎ Гость | RSS


ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ [20]
ՍՐԲԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԵՎ ՍՐԲԵՐԻ ՄԱՍԻՆ [13]
ՀԱՐՑՈՒՄ / POLL
ԳՆԱՀԱՏԵՔ ԿԱՅՔԸ / RATE SITE
Всего ответов: 225
ԱՅՑԵԼՈՒՆԵՐ / VISITORS
free counters
Main » 2012 » Март » 11 » Տնտեսի կիրակի
13:01
Տնտեսի կիրակի
Մեծ Պահքի Կիրակիների Ոսկե Շղթան

Մեծ պահքի 4-րդ կիրակին նույնպես իր անունը ստացել է այդ օրը կարդացվող Անիրավ տնտեսի առակից: Այս առակը վիճաբանությունների առիթ է եղել, որովհետև կարծում էին, որ անիրավ ծառայի խարդախ արարքը չի կարող բարոյական դաս թելադրելու համար գործածվել: Բայց դա այդպես է թվում մակերեսային ընթերցման դեպքում: Այն չի նմանվում Բարի սամարացու կամ Անառակի առակներին, որոնցով թելադրվում է բարի գործ կատարել: Հուլիանոս կայսրը քրիստոնեական դաստիարակություն էր ստացել, բայց հեթանոս դարձավ, պատմության մեջ «ՈՒրացող» մականունը ստացավ: Նա այս առակը քրիստոնեության դեմ գործածեց` Հիսուսին ու նրա հետևորդներին ամբաստանելով իբրև խարդախության և անարդարության քաջալերողների:
 
 Տնտեսի առակով Հիսուսը մի օրինակ է բերում «աշխարհի որդիների» կյանքից` «լույսի որդիների» համար: Տնտեսը տիպիկ աշխարհի որդի է` ուշիմ, սառնարյուն, ամեն ինչ իր անձնական շահի համար կարող է օգտագործել: Նախ, չի քաշվում իր տրամադրության տակ եղած հարստությունը անձնական հաճույքների համար օգտագործել: Իսկ երբ անհավատարմությունը ջրի երես է ելնում, չի ընկճվում, անկարելին էլ է օգտագործում, որպեսզի ապահովի ֆիզիկական անվտանգությունը: Տնտեսի տերն էլ աշխարհի որդի է, հասկանում և գնահատում է ամեն ճարպկություն և աչքաբացություն, որը կիրառվում է դժվար պահերին: Հիսուսն ասում է. «Եվ ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի երբ այն պակասի ,հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկ.ԺԶ ):

 Այս կիրակիի թելադրանքը նաև «անիրավ մամոնան», այսինքն` նյութական հարստությունը, խելքը, ժամանակը և ամբողջ խնայողությունները «հավիտենական հարկեր» գնելու համար է, երաշխիք է, որ «ճշմարիտ», այսինքն` Աստծո հոգևոր և հավիտենական շնորհները, կկարողանանք վայելել: Այս առակի իմաստը կարևոր է նաև նրանց համար, ովքեր թեև «հեռու չեն արքայությունից», բայց գաղջ քրիստոնյաներ լինելով` դեռ չեն մտել այնտեղ: Նրանք, ովքեր տարված են աշխարհիկ մեծ ու փոքր հոգսերով, չեն կարող հոգևոր գանձեր դիզել: Նրանց տրված է գոնե բարեգործություններով երկնքում բարեկամներ շահելու հնարավորությունը: 

 Յուրաքանչյուր բարեգործություն Աստծո աթոռի առջև ինքնին բարեխոս է նվիրատուի համար: Ինչպես ճարպիկ տնտեսն իր կյանքի «ամենակրիտիկական» պահն անգամ օգտագործեց ֆիզիկական գոյության ու ապահովության համար, նույնպես և մարդիկ անգամ մահվան անկողնում կարող են իրենց հավիտենական երջանկությունն ապահովել` նվիրատվությամբ` կցելով նաև մեծ կամ փոքր անիրավությունների համար անկեղծ զղջումը: 

 Եթե ինչ-որ ավազակ մահվան գալարումներում «դրախտը» ժառանգեց` պարզապես իր կողքի անմեղ Խաչակցի հանդեպ անմեղ համակրանք տածելով, Նրանում երկրի վրա Աստծո մարմնացումը ճանաչելով ու հայցելով նաև իրեն հիշել Նրա հավիտենական փառքի մեջ, նույնն անելու հնարավորությամբ օժտված է յուրաքանչյուր «ավազակ» եթե իր խիղճը, խելքը և ունեցածը գործածի: «Հավիտենական հարկերի» մեջ պայմաններից մեկն, ուրեմն, աշխարհիկ հարստության լավ տնօրինումն է, իսկ մյուսը` աղոթքը, որի մասին մեզ կհիշեցնի առաջիկա կիրակին: 

  Շնորհք Արքեպիսկոպոս Գալուստյան,
 Մեծ Պահքի Կիրակիների Ոսկե Շղթան
 Պատրաստեց`Մ. Մ.
ԿԱՏԵԳՈՐԻԱ / CATEGORY: ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ ՀՈՒՇՈՂ ԲԱՌԵՐ :
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ / COMMENTS: 1
1 Avari  
Thinking like that shows an eexprt at work

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Архив записей
Календарь
«  Март 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Կայքի բոլոր նկարները պատկանում են հեղինակին: Կրկնօրինակումը և տարածումը առանց իրավատիրոջ թույլտվության` արգելվում է: