LIANA ARAKELYAN’S ICONS ART GALLERY
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ / HOME PAGE | REG | Вход | Среда | 12.12.2018 | 21:04 | ԲԱՐԵՎ Гость | RSS


ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ [20]
ՍՐԲԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԵՎ ՍՐԲԵՐԻ ՄԱՍԻՆ [13]
ՀԱՐՑՈՒՄ / POLL
ԳՆԱՀԱՏԵՔ ԿԱՅՔԸ / RATE SITE
Всего ответов: 225
ԱՅՑԵԼՈՒՆԵՐ / VISITORS
free counters
Main » 2012 » Апрель » 7 » Սուրբ Հարություն
00:20
Սուրբ Հարություն
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը

 Եկեղեցու մեծագույն տոներից է և արտահայտումն է տնօրինական առաքելության և մարդու փրկագործության նախախնամ խորհրդի: 

Աստծո Որդու` խաչի վրա մահվամբ և հարությամբ մարդը վերստին հավիտենական կյանք ունենալու իր կոչմանն արժանացավ: 
Քրիստոսի հարությունը մանրամասնորեն նկարագրվում է Ավետարաններում (Մատթեոս 28. 1-8, Մարկոս 16. 1-ճ8, Ղուկաս 24. 1-12, Հովհաննես 20. 1-10): Համառոտ ներկայացնենք այն: 

Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինն իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, որի մուտքը փակեցին մեծ քարով: 
Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզմանը խնկարկելու, բայց զարմանքով նկատեցին, որ քարայրի մուտքից քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսանքով ու զարմանքով այս ու այն կողմ էին նայում, երևում են երկու հրեշտակ` լուսավոր զգեստներով, և ասում.<<Ինչու՞ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ >>: 
Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուսը երևում է նրանց: Ինչպես վկայում է Պողոս առաքյալը, Հիսուսին տեսնում է ավելի քան հինգ հարյուր հոգի: 
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ տոնը հայերիս մեջ կոչվում է նաև ԶԱՏԻԿ: 

Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական իմաստով` վերադարձ առ Աստված: Զատիկը թե հին և թե Նոր Կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը: Այն կապված է ազատագրության և փրկագործության պատմական զույգ իրողությունների հետ: 

Առաջինը Հին Կտակարանի այն դրվագն է, երբ հրեաները, Աստծո խնամածությամբ և Մովսեսի առաջնորդությամբ անցնելով Կարմիր ծովը, փրկվեցին եգիպտական գերությունից: Եգիպտական գերությունից ձերբազատվելը խորհրդանշում էր մեղքի և մահվան երկրից դուրս գալը, զատվելը և դեպի Ավետյաց երկիր ճանապարհվելը: Հին Ուխտի Զատիկը նախատիպն ու նախօրինակն էր Հիսուս Քրիստոսի ինքնակամ զոհաբերության: Երկրորդը Քրիստոսի հարությունն է: Աստծո Որդին` իբրև Գառն Աստծո, Իր արյունը թափեց մեղավոր մարդկության համար, խաչվեց և երրորդ օրը հարություն առավ մեռելներից, որպեսզի բոլոր Իրեն հավատացողներին սրբելով մեղքերից` արժանի դարձնի հավիտենական կյանքին: 

Եգիպտոսից Իսրայելի դուրս գալը խորհրդանշում է մարմնավոր գերությունից ազատվելը, իսկ այժմ Քրիստոսի հարության զորությամբ մարդկությունը` Նոր Իսրայելը, փրկվում է մեղքի և մահվան տիրակալությունից` խավարից դառնալով դեպի աստվածային լույսը, հավատն ու հավիտենական կյանքը: Այսպիսով` Հին Կտակարանի զատկական գառը օրինակն է Հիսուս Քրիստոսի: Փրկչի խաչելությամբ և հարությամբ հաստատվում է կյանքի ու անմահության գաղափարը: Բոլոր նրանք, ովքեր Քրիստոսին ընդունում են որպես իրենց Փրկիչ և Տեր, մի օր իրենք ևս պիտի հարություն առնեն` Նրա հետ հավիտենապես թագավորելու: 
Քրիստոսի հարությունը դարձավ քրիստոնեական հավատքի և վարդապետության հիմքը: 
Այսօր Քրիստոսը, հարություն առնելով մեռելներից, Իր հետ հարություն տվեց նաև մեր` մեղքերի ու մահվան մեջ ընկած բնությանը: Այսօր Քրիստոսը խորտակեց մահն ու խափանեց ապականությունը` ըստ Ավետարանի.<<ՈՒ՞ր է մա՛հ, քո հաղթությունը, ու՞ր է դժո՛խք, քո խայթոցը>> (Ա Կորնթ. 15. 55): 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի Քարոզչական Կենտրոն 
Պատրաստեց ` Մ . Մ.
ԿԱՏԵԳՈՐԻԱ / CATEGORY: ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ ՀՈՒՇՈՂ ԲԱՌԵՐ :
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ / COMMENTS: 1
1 Mira  
Action rqeriues knowledge, and now I can act!

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Архив записей
Календарь
«  Апрель 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Կայքի բոլոր նկարները պատկանում են հեղինակին: Կրկնօրինակումը և տարածումը առանց իրավատիրոջ թույլտվության` արգելվում է: