LIANA ARAKELYAN’S ICONS ART GALLERY
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ / HOME PAGE | REG | Вход | Среда | 16.01.2019 | 17:40 | ԲԱՐԵՎ Гость | RSS


ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ [20]
ՍՐԲԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԵՎ ՍՐԲԵՐԻ ՄԱՍԻՆ [13]
ՀԱՐՑՈՒՄ / POLL
ԳՆԱՀԱՏԵՔ ԿԱՅՔԸ / RATE SITE
Всего ответов: 225
ԱՅՑԵԼՈՒՆԵՐ / VISITORS
free counters
Main » 2011 » Март » 16 » Ս. ՇՈՒՇԱՆԻԿ
11:13
Ս. ՇՈՒՇԱՆԻԿ
 Ս. ՇՈՒՇԱՆԻԿ 

  Ս. Շուշանը Վարդան Մամիկոնյան զորավարի ավագ դուստրն էր, իր իսկական անունն է Վարդենի:  
 Իսկ Շուշանիկը իր փաղաքշական անունն էր, որով նա ճանաչվել է երկար դարեր հայ պատմության և վարքաբանության մեջ: 

  Ամուսնացել է վրաց Աշուշա բդեշխի որդի Վազգենի հետ և որոշ ժամանակ ապրել հանգիստ ամուսնական կյանքով` ունենալով երեք տղա և մի աղջիկ: Սակայն Աշուշա բդեշխի մահից հետո, երբ իր ամուսինը վրաց բդեշխ է դառնում և կրոնափոխ լինում պարսկական իշխանության դրդումով ու կրկին անգամ ամուսնանում Պերոզ արքայի զոքանչի հետ, Շուշանիկը քաշվում է մի փոքրիկ եկեղեցու առընթեր տնակը և այնտեղ ապրում աղոթքով ու արցունքներով` արհամարհելով իր ամուսնու բազմաթիվ առաջարկներն ու սպառնալիքները` հավատափոխ դառնալու համար: Այդ ժամանակ է, որ խեղդվում է իր զավակներից մեկը Քուռ գետում:  
 Շուշանիկը ուրախանում է իր զավակի մահվան համար, որովհետև նա ազատվում էր այդպիսով ուրացման վտանգից:

 Շուշանիկը 7 տարի անլուր տանջանքների է ենթարկվում իր ամուսնու ձեռքով, ապավինելով միայն իր պապից` Ս. Սահակ հայրապետից իրեն կտակված Ավետարանի ընթերցանությանը:

 Ս.Շուշանիկը, այսպես տանջվելով բանտում, մարտիրոսական մահով իր հոգին է ավանդում Աստծուն 470թ.:

 Հայ եկեղեցին այս սրբուհու հիշատակը տոնում է Վարագա Ս.Խաչի պահքի երեքշաբթի օրը:
ԿԱՏԵԳՈՐԻԱ / CATEGORY: ՍՐԲԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԵՎ ՍՐԲԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՈՒՇՈՂ ԲԱՌԵՐ : Ս. ՇՈՒՇԱՆԻԿ
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ / COMMENTS: 1
1 Katty  
Hats off to whoever wrote this up and pstoed it.

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Архив записей
Календарь
«  Март 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Կայքի բոլոր նկարները պատկանում են հեղինակին: Կրկնօրինակումը և տարածումը առանց իրավատիրոջ թույլտվության` արգելվում է: