LIANA ARAKELYAN’S ICONS ART GALLERY
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ / HOME PAGE | REG | Вход | Среда | 12.12.2018 | 21:04 | ԲԱՐԵՎ Гость | RSS


ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ [20]
ՍՐԲԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԵՎ ՍՐԲԵՐԻ ՄԱՍԻՆ [13]
ՀԱՐՑՈՒՄ / POLL
ԳՆԱՀԱՏԵՔ ԿԱՅՔԸ / RATE SITE
Всего ответов: 225
ԱՅՑԵԼՈՒՆԵՐ / VISITORS
free counters
Main » 2012 » Март » 4 » ՄԵԾ ՊԱՀՔ
17:12
ՄԵԾ ՊԱՀՔ
Մեծ պահք կամ հոգևոր կիրակի 

   Հայ եկեղեցու ծիսակարգի համաձայն` Բուն Բարեկենդանին հաջորդող երկուշաբթիից սկսվում է Մեծ Պահքի շրջանը: Այն ունի յոթ կիրակի` Բուն բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ: Մեր եկեղեցու հայրերն այդ կիրակիները վերոնշյալ անուններով են կոչել` հիմք ընդունելով աստվածաշնչյան յոթ պատմություն: 
Պահքը տևում է 40 օր` մինչև Ծաղկազարդի կիրակին, որին հաջորդում է մի շրջան ևս` Ավագ շաբաթը: Իսկ ինչու 40 օր: Քանի որ Աստված Ադամին ստեղծելուց քառասուն օր հետո դրախտում դրեց, այս պատճառով է սկիզբը քառասունից սկսվում: Քանզի [նաև] երբ սաղմը կնոջ մեջ է, քառասուն օր մանուկն իր մոր որովայնում անկենդան է, իսկ երբ քառասուն օրական է դառնում, այնժամ կենդանության հոգի է ընդունում. ահա [նաև] այս պատճառով է սկիզբը քառասունից : 
   Պահքի խորհուրդը սկսվել է դեռևս դրախտից, երբ Աստված ասաց.  «բարու և չարի գիտության ծառից մի կերեք» (Ծննդոց Բ. 17): Խախտելով այդ միակ պատվիրանը`Ադամն ու Եվան վտարվեցին այնտեղից: Բայց քանի դեռ Արարչի կողմից մարդկային սերունդը երկնային դրախտ վերադառնալու խոստումն ունի, այդ պատճառով անհրաժեշտ է նորից պահեցողություն, բայց այս անգամ զղջումով ու ապաշխարությամբ ու մեղքի դեմ պատերազմելով: Պահքի ու զղջման շնորհիվ իսպառ բնաջնջումից փրկվեցին Նինվե քաղաքի բնակիչները, իսկ հետո հրեա ժողովուրդը` Արտաշես թագավորի օրոք: 
Եվ վերջապես, բոլորիս համար պահեցողության ամենաընտիր օրինակը հանդիսացավ մեր Տեր  Հիսուս Քրիստոսը, որը իր Ավետարանի քարոզությունները սկսելուց առաջ 40 օր անապատում ոչինչ չճաշակելով, հաղթող դուրս եկավ սատանայի փորձությունից: Պահոց այս շրջանում սահմանափակում է դրվում սննդի որոշ տեսակների վրա` հիմնականում կենդանական ծագում ունեցող: Այս շրջանում է, որ ամեն մեկը պիտի սովորի մեղքից հեռանալ ու մաքրվել: Պահոց շրջանը ամեն մի հավատացյալի համար մեղքի կրակոտ նետերից ազատվելու առիթ է նաև: 
Պահքը երկու կերպ ունի` պահք մեղքից և պահք` մարմնական կերակուրներից: Կերակուրներից հրաժարվելը միշտ չէ, որ թելադրում է Աստվածաշունչն ու եկեղեցին, բայց պահքի ժամանակ մեղքից հրաժարվելը հրահանգվում է միշտ և ամեն ժամանակ: Աստված սուրբ է և պահանջում է, որ մարդն էլ սուրբ լինի, այսինքն մեղքից հեռու մնա (Ղևտ.ԺԱ 44) : Այս առումով էլ մեղքից ետ կանգնելը օգտակար է, անգամ, առանց կերակուրից հրաժարվելու, բայց կերակուրից հրաժարվելը` առանց մեղքից ետ կանգնելու, անօգուտ է: 
   Ինչ օգուտ, եթե մարմինը նիհարի պահքով, իսկ հոգին գիրանա մեղքով: Այդ երկուսը միասին պիտի ընթանան, իրար լրացնելով , որպեսզի բազում արդյունք բերեն: «Պահքով ու աղոթքով»,- ահա անհնարին թվացող մեղքերից ազատվելու բանալին: Մեզ համար սովորական դարձած մեղքերն են վտանգ ներկայացնում, քանի որ դրանց մեջ մնալը հաճախ մարդու համար հաճելի է ու ցանկալի: 
Պահքը միայն կերակուր ուտել չուտել չէ, այլ մեղքերի խափանում: Մարմնի պահքը հոգու սնունդն է: Ինչպես անհնար է, որ կրակը այրվի ջրում, այնպես էլ պահեցողությունը առանց ապաշխարության: Ապաշխարությունը բժշկում է հոգիները: Ապաշխարություն նշանակում է մորմոքված սրտով աղոթք առ Աստված: 

Վարդան վարդապետ Այգեկցի, Խրատ բոլոր քահանաներին և ժողովրդին 

www.qahana.am 
Պատրաստեց` Մարիամ Միրզոյանը
ԿԱՏԵԳՈՐԻԱ / CATEGORY: ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ ՀՈՒՇՈՂ ԲԱՌԵՐ :
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ / COMMENTS: 1
1 Bucky  
This is both steret smart and intelligent.

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Архив записей
Календарь
«  Март 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Կայքի բոլոր նկարները պատկանում են հեղինակին: Կրկնօրինակումը և տարածումը առանց իրավատիրոջ թույլտվության` արգելվում է: