LIANA ARAKELYAN’S ICONS ART GALLERY
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ / HOME PAGE | REG | Вход | Среда | 16.01.2019 | 17:41 | ԲԱՐԵՎ Гость | RSS


ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ [20]
ՍՐԲԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԵՎ ՍՐԲԵՐԻ ՄԱՍԻՆ [13]
ՀԱՐՑՈՒՄ / POLL
ԳՆԱՀԱՏԵՔ ԿԱՅՔԸ / RATE SITE
Всего ответов: 225
ԱՅՑԵԼՈՒՆԵՐ / VISITORS
free counters
Main » 2012 » Апрель » 6 » Ավագ ՈՒրբաթ
09:36
Ավագ ՈՒրբաթ
Ավագ ՈՒրբաթը խորհրդանշում է արարչության վեցերորդ օրը 

Աստված հողից արարեց Ադամին, Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային և նրանց դրեց Դրախտում: Ուրբաթ օրը Ադամն ու Եվան կերան արգելված պտուղը, մերկացան փառքից, և Տերն անեծքով պատժելով մարդուն` արտաքսեց Դրախտից: 
Վեցերորդ ժամանակաշրջանում Աստված սուրբ Կույսի անարատ արգանդում դարձավ կատարյալ Մարդ` հոգով, մտքով, ու մարմնով, որպեսզի կատարի տնօրինական գործերը: Ավագ ՈՒրբաթ օրը, ինչպես արդեն նշվեց, Տերը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի ու ծաղրի ենթարկվեց և ապա, Իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը, խաչի վրա մեռնելով, բացեց Իր կողը, և կողից բխած ջրով լվաց մարդու մեղքերը, իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից (Մատթ. 26.47-27.56): Եվ ինչպես Ադամի կողից ստեղծվեց նրա կինը` Եվան, այդպես էլ Տիրոջ կողից եղավ Նրա հարսը` Եկեղեցին: Այսօր թեպետ ուրախություն է հոգիների համար, քանի որ Քրիստոսի չարչարանքներով մեր հոգիներն ազատվեցին դժոխքից, սակայն մարմնապես սուգ է ու տրտմություն: 
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր սովորույթներից է Ավագ ՈՒրբաթ օրը, ի հիշատակ վիմափոր նոր գերեզմանում Խաչյալ Փրկչի թաղման, ծաղիկներով ու մշտադալար ծառերի ոստերով խորհրդանշական գերեզմանի պատրաստումը: Ավագ ՈՒրբաթ օրվա առավոտից մինչև Ավագ Շաբաթ օրվա կեսօրը խորհրդանշական գերեզմանը դրվում է եկեղեցու ատյանում` Սուրբ խորանի առջև: 
Ծաղկյալ գերեզմանի մեջ զետեղվում է սպիտակ կտավով փաթաթված, օրհնված ու օծված մի խաչ` որպես պատանքված ու գերեզմանված Տեր Հիսուս Քրիստոսի խորհրդանիշ (Մատթ. 27. 59, Մարկ. 15. 46, Ղուկ. 23. 53, Հովհ. 19. 40), իսկ տաճարանման գերեզմանին դրվում են երկու հատ վառվող մոմ, որոնք խորհրդանշում են ավետարար սպիտակազգեստ հրեշտակների: 
Ավագ ՈՒրբաթ` երեկոյան ժամերգությունից հետո` նախատոնակին, ի հիշատակ մեր Տիրոջ թաղման` խորհրդանշական գերեզմանը հանդիսավոր թափորով եկեղեցուց դուրս է հանվում և «Պարգևատուն ամենեցուն» օրհնության շարականի երգեցողությամբ պտտեցվում տաճարի շուրջ: Այնուհետև կրկին բերվում Է եկեղեցի և դրվում ատյանում: 
Ավագ Շաբաթվա կեսօրից հետո եկեղեցականները քանդում են ծաղկահյուս գերեզմանը և հավատացյալներին բաժանում աստվածային օրհնությամբ նվիրականացված ծաղիկներն ու ոստերը (որոնք հավատացյալները տուն են տանում և Ծաղկազարդի տոնին օրհնված ուռենու ճյուղերի հետ բարեպաշտությամբ պահում մինչև հաջորդ տարվա Ավագ ՈՒրբաթ օրը): 
Մշտադալար շիվերը խորհրդանիշ են նաև համբերության. որը նույնպես մարդուն նմանեցնում է Արարչին, ով երկայնամիտ է ու համբերատար, և Իր աստվածային համբերությամբ մարդկանց հոգիներն է շահում Երկնային արքայության համար: 
Ծաղիկներն ու մշտադալար ոստերը խորհրդանիշ են նաև մեր հավատքի, հույսի, սիրո ու հավատաբուխ գործերի, որոնք էլ յուրաքանչյուր քրիստոնյայի` հավիտենական երանելի կյանքի համար հարություն առնելու բուն միջոցներն են: Մկրտությամբ քրիստոնյայի հոգում ծաղկում են աստվածային առաքինություններ հավատքը, հույսը և սերը, որոնք էլ սկիզբն են բոլոր առաքինությունների: 
Քանի որ մեր Տիրոջ գերեզմանը գտնվում էր պարտեզի մեջ(Հովհ. 19. 41), իսկ պարտեզը լի է զանազան անուշահոտ ու երփներանգ ծաղիկներով, ինչպես Ադամի դրախտը` Եդեմական պարտեզը, ուստիև Տիրոջ ծաղկազարդ գերեզմանն էլ խորհրդանիշ է ադամական այգու: 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի Քարոզչական Կենտրոն
ԿԱՏԵԳՈՐԻԱ / CATEGORY: ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ ՀՈՒՇՈՂ ԲԱՌԵՐ :
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ / COMMENTS: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Архив записей
Календарь
«  Апрель 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Կայքի բոլոր նկարները պատկանում են հեղինակին: Կրկնօրինակումը և տարածումը առանց իրավատիրոջ թույլտվության` արգելվում է: