LIANA ARAKELYAN’S ICONS ART GALLERY
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ / HOME PAGE | REG | Вход | Среда | 12.12.2018 | 22:24 | ԲԱՐԵՎ Гость | RSS


ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ [20]
ՍՐԲԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԵՎ ՍՐԲԵՐԻ ՄԱՍԻՆ [13]
ՀԱՐՑՈՒՄ / POLL
ԳՆԱՀԱՏԵՔ ԿԱՅՔԸ / RATE SITE
Всего ответов: 225
ԱՅՑԵԼՈՒՆԵՐ / VISITORS
free counters
Main » 2012 » Апрель » 4 » Ավագ Հինգշաբթի
00:10
Ավագ Հինգշաբթի
Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին... 

Ավագ Հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին: 
Այս օրն ունի նաև հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդը, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան և ըմպեցին վիմաբուխ աղբյուրից (Ելք ԺԲ, ԺԶ, ԺԷ): 

Ավագ Հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ ուտում է զատկական գառը, լվանում է Իր աշակերտների ոտքերը (սրա հիշատակն ենք նշում եկեղեցում այս օրը կատարվող Ոտնլվա արարողությամբ, որի վերջում հավատացյալներին օրհնված յուղ է բաժանվում հիվանդությունների պարագային գործածության համար), նրանց հաղորդ դարձնում Իր մարմնին ու արյանը` այսպիսով հաստատելով Սուրբ Պատարագի խորհուրդը, իսկ գիշերը ելնում է Ձիթենյաց լեռը, Իր Աստվածային գլուխը գետին խոնարհելով` աղոթում Հորը և ապա ձերբակալվում (Մատթ. ԻԶ-17-46):
 Տերը նախ լվաց աշակերտների ոտքերը, ապա տվեց Իր Մարմինն ու արյունը` կամենալով նախ սրբել նրանց ադամական մեղքից և հետո տալ Սուրբ Խորհուրդը: 

Ավագ Հինգշաբթի օրը, երբ Տերը Վերնատանը նստեց Իր աշակերտների հետ, խորհրդանշում է Քրիստոսի` Իր փառքի աթոռին նստելն Իր տասներկու աշակերտների հետ: 
Ավագ Հինգշաբթի երեկոյան եկեղեցիներում կատարվում է նաև Խավարման արարողությունը, որն արդեն վերաբերում է Ավագ Ուրբաթի խորհրդին` Տիրոջ ձերբակալությանը, չարչարանքներին, խաչելությանն ու մահվանը և Խավարում է կոչվում այն պատճառով, որ Հիսուսի խաչելության ժամանակ արևը կեսօրին խավարեց մինչև ժամը երեքը, երբ Հիսուսը հոգին ավանդեց (Մատթ. ԻԷ 45-50): 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի Քարոզչական Կենտրոն
ԿԱՏԵԳՈՐԻԱ / CATEGORY: ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ ՀՈՒՇՈՂ ԲԱՌԵՐ :
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ / COMMENTS: 1
1 Keli  
This atircle went ahead and made my day.

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Архив записей
Календарь
«  Апрель 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Կայքի բոլոր նկարները պատկանում են հեղինակին: Կրկնօրինակումը և տարածումը առանց իրավատիրոջ թույլտվության` արգելվում է: