LIANA ARAKELYAN’S ICONS ART GALLERY
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ / HOME PAGE | REG | Вход | Среда | 12.12.2018 | 21:05 | ԲԱՐԵՎ Гость | RSS


ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ [20]
ՍՐԲԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԵՎ ՍՐԲԵՐԻ ՄԱՍԻՆ [13]
ՀԱՐՑՈՒՄ / POLL
ԳՆԱՀԱՏԵՔ ԿԱՅՔԸ / RATE SITE
Всего ответов: 225
ԱՅՑԵԼՈՒՆԵՐ / VISITORS
free counters
Main » 2012 » Март » 4 » Արտաքսման կիրակի
18:10
Արտաքսման կիրակի
Մեկ մարդով մեղքը աշխարհ մտավ, և մեղքով էլ` մահը: 

    Մեծ պահքի երկրորդ կիրակին իր անունը և իմաստը ստանում է առաջին կիրակիով հիշատակված մարդկային երջանիկ վիճակի ողբերգական վախճանից, այսինքն` մեզ հիշեցնում է մարդու`դրախտից արտաքսվելը: 
    Արարիչն Աստված երբ իր ստեղծած մարդուն դրեց դրախտում, նրան հետևյալ պատվերը տվեց. «Դրախտում գտնվող բոլոր ծառերի պտուղներից կուտես, բայց բարու և չարի գիտության ծառից չպետք է ուտես, որովհետև այն օրը, երբ նրանից ուտես, անկասկած կմեռնես...» 

      Բայց մարդը չհետևեց այդ պատվերին և կերավ արգելված պտուղը: 
Եվ Աստված անիծեց մարդուն: Նախապես բնական սովորույթները` ծնել, աշխատել,վերածվեցին պատժի, և խանգարվեց նաև այն ներդաշնակ հարաբերությունը, որ կար Աստծո և մարդու միջև: Բնության ամենից հրաշալի երևույթը, այսինքն` կնոջ որդեծնության աստվածադիր օրենքը, վերածվեց ցավագին երկունքի, մարդու ամենից բնական և ամենից հաճելի զբաղմունքը` աշխատանքը, վերածվեց տանջանքի: Եվ բոլոր այս դժբախտւթյուններն իրենց լրումին հասան, երբ «Տեր Աստված եդեմական դրախտից դուրս հանեց ու արտաքսեց մարդուն` մշակելու հողը, որից նա ստեղծված էր...» (Ծննդ.Բ 16-24) : 
Դրախտում, բացի տարբեր տեսակի սովորական ծառերից, կան գերբնական հատկություն ունեցող երկու ծառեր, որոնք են «կյանքի ծառը» և «բարու ու չարի գիտության ծառը» (Ծննդ. Բ 9): Նախածնողներն արտոնված էին ուտելու ինչպես բոլոր ծառերից, նաև «Կյանքի ծառից»: Արգելվածը բարու ու չարի գիտության ծառի պտուղից ուտելն էր: Այս ծառերը խորհրդանշում են Աստծո պատվիրանները, որոնք հավաքաբար կազմում են երկու խումբ. դրական պատվիրաններ և ժխտական պատվիրաններ: 
«Արգելված պտուղն» այն բոլոր բաներն են, որոնք վնասակար են մարդկային բնությանը: Մեծ պահքի Բ կիրակին նախածնողների ողբերգության միջից մեզ հիշեցնում է , թե մեղք ասվածը Աստծո կամքի և օրենքի անտեսումն է, որը մեզ բաժանում է մեր երջանկության աղբյուրից`մեր Արարչից: Դրախտային այս դրվագը մեզ հիշեցնում է նաև, թե յուրաքանչյուր մեղք իր պատիժն իր մեջ ունի: Ինչպես յուրաքանչյուր վնասակար մանրէ իր մեջ իր թույնն ունի, որը կամ հիվանդացնում , կամ մեռցնում է մարմինը, այնպես էլ յուրաքանչյուր մեղք հոգին, այսինքն` մարդու մտածումների և ներքին ապրումների իմանալի աշխարհը, խանգարելու, այլասերելու, մեռցնելու կարողությունն իր մեջ ունի: 

Սակայն Աստծո Որդու մարմնացումով, Ով միաժամանակ «Մարդու որդի» եղավ, հնարավորություն ստեղծեց, որ ադամորդին կարողանա իրեն ազատագրել մեղքի ճիրաններից` վերագտնելու համար իր կորուսյալ դրախտը: 

Դառը պտուղի մեր ճաշակումը, 
Որով կորցրինք արդարությունը, 
Քո քառասնօրյա պահքով փոխեցիր 
Քո օրենքի ավելի քաղցր ճաշակումին 
Խմեցրու մեզ, Տեր, քո սիրո ուրախարար բաժակը: 

Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան, 
Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան 
Պատրաստեց` Մ. Միրզոյանը
ԿԱՏԵԳՈՐԻԱ / CATEGORY: ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ ՀՈՒՇՈՂ ԲԱՌԵՐ :
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ / COMMENTS: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Архив записей
Календарь
«  Март 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Կայքի բոլոր նկարները պատկանում են հեղինակին: Կրկնօրինակումը և տարածումը առանց իրավատիրոջ թույլտվության` արգելվում է: